Aysor.am-ը գրում է․

Կորոնավիրուսով վարակի դեմ Վրաստանի պայքարն անսպասելիորեն հաջող էր, գրում է ամերիկյան «Foreign Policy»-ն՝ պատմելով այն երկրների մասին, որոնք հասել են որոշակի արդյունքների՝ այս գլոբալ մարտահրավերին դիմակայելու հարցում:

«Թայվանի, Կանադայի, Հարավային Կորեայի, Վրաստանի և Իսլանդիայի օրինակները ցույց են տալիս, որ կորոնավիրուսը հնարավոր է դադարեցնել», - ասվում է հոդվածում:

Հեղինակները նշում են, որ որոշ երկրների հաջողությունները բավականին անսպասելի էին, գրում է «Sputnik-Վրաստան»-ը:

«Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանը փոքր երկիր է մի տնտեսությամբ, որը ծանր վիճակում է, այն սկսել է լուրջ միջոցներ ձեռնարկել դեռ փետրվարի վերջից, ներառյալ` դպրոցների փակումը և ախտորոշման թեստերի անցկացումը», - ասվում է հոդվածում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել