Amazon-ի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսն աշխարհի ամենահարուստ հինգ մարդկանցից միակն է, ով 2020-ին չկորցրեց գումար, այլ վաստակեց:

Ջեֆ Բեզոսի մաքուր կապիտալը 2020 թվականին ավելացել է $5,9 միլիարդով: Այս մասին հայտնում է Business Insider-ը՝ հիմնվելով Bloomberg Billionaires-ի վրա: Amazon-ի տնօրենի կարողությունը հասել է $121 միլիարդի: Մյուս միլիարդատերերը, այդ թվում՝ նաև Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, գումար են կորցրել կորոնավիրուսի ֆոնին շուկայի աննախադեպ անկայունության պաճառով:

Բացի Բեզոսից՝ միայն միլիարդատեր և Microsoft-ի 2000-2014 թթ. գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերն է միլիարդատերերի տասնյակից ավելի հարուստ, քան 2019-ի վերջին: Zoom-ի տնօրեն Էրիկ Յուանի կարողությունը 2020 թ. գերազանցել է $4 միլիարդը՝ շնորհիվ այն բանի, որ աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ հեռավար աշխատանքն ու ուսումնառությունը կազմակերպում են հենց նրա ծառայության միջոցով:

Մարտի վերջին Ջեֆ Բեզոսն աշխատանքի է հրավիրել բոլորին, ովքեր ռեստորաններում և բարերում աշխատանքից ազատվել են համաճարակի պատճառով: Amazon-ը փնտրում է 100 հազար նոր աշխատակիցների, քանի որ չի կարողանում բավարարել մեծ ծավալով պատվերների կատարումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել