Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն 9 մլն դոլար է ծախսել ընդամենը տասն օրինակով արտադրված Bugatti Centodieci շքեղ մեքենայի գնման համար, գրում է luxurylaunches.com կայքը՝ հիշեցնելով, որ աստղային մարզիկը նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին այժմ կարանտինի մեջ է Մադեյրայի իր առանձնատանը:
Աղբյուրը նկատում է, որ ֆուտբոլիստն առանձնահատուկ սեր ունի Bugatti ավտոբրենդի արտադրանքի նկատմամբ: Նրա ավտոտնակում կարելի է գտնել Bugatti Veyron Grand Sport Vitesse և Bugatti Chiron մոդելները:
Ինչ վերաբերում է նոր գնված մոդելին, ապա այն համալրված է 8 լ աշխատանքային ծավալով, 1577 ձիաուժ հզորությամբ W16 շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում ընդամենը 2,4 վայրկյանում: Մինչդեռ դրա առավելագույն զարգացրած արագությունը 380 կմ/ժ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել