Իսրայելում հյուրանոցների ճակատային հատվածները հսկայական սրտերով են պատկերվել հաջակցություն նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված բարդ իրավիճակում երկրին օգնողների, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով երկրի զբոսաշրջության նախարարության հայտարարությանը։
Գերատեսչությունից մանրամասնել են, որ ակցիան մեկնարկել է Կանադայում։ Սրտի տեսքով զարդարանքը նաև խորհրդանշում է դժվարին իրավիճակից հետո զբոսաշրջության վերածնունդը։
«Վերջին տարիներին դեպի Իսրայել զբոսաշրջային հոսքը բազում ռեկորդներ է սահմանել։ Այսպես, հունվար և փետրվար ամիսներին ամբողջ աշխարհից մեզ մոտ է այցելել 652 400 հյուր, որը մոտ չորս տոկոսով ավելի է անցած տարվա ռեկորդային ցուցանիշից»,- հայտնել է Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ-ում Իսրայելի զբոսաշրջության նախարարության դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Շկլյարը։
Նրա խոսքով՝ 2020 թվականի առաջին երկու ամիսներին Ռուսաստանից Իսրայել 42 100 մարդ է այցելել, որը մոտ յոթ տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը։
Այսօր երկիրը ժամանակավորապես փակ է կարանտինի հետևանքով։
Իսրայելում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է 6 360 մարդ, որից 33-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է 289 մարդ։