Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթի հետ հարաբերություններ սկսելուց հետո դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն ինն ամիս հրաժարվել է նրա հետ ինտիմ հարաբերություններից: Այս մասին հայտնում է Mirror-ը՝ դերասաններին մոտ աղբյուրին հղումով:
«Դա ամենախելացի բանն էր, որը կարող էր անել Ջենիֆերը: Պատկերացրեք, որ Բրեդ Փիթին մերժում են: Նման բան երբեք չի պատահել նրա կյանքում»,- ասել է պարբերականի զրուցակիցը: Նրա խոսքով, դա տեղի է ունեցել 1999-ին՝ Սուրբ Վալենտինի օրը:
Հունվարին Փիթին և Էնիսթոնին կասկածում էին գաղտնի հանդիպումների մեջ: Նրանց ընկերների խոսքով, նախկին ամուսիններն արդեն հինգ անգամ գաղտնի հանդիպել էին:
Փիթն ու Էնիսթոնն ամուսնացել են 2000 թ.-ին Մալիբուում: Հինգ տարի անց նրանք բաժանվել են: 2014-ին դերասանն ամուսնացել է Անջելինա Ջոլիի հետ և ամուսնալուծվել 2016-ին: