Մենք շնորհավորում ենք ձեզ. դուք վերջապես որոշել եք թողնել ծխելը։ Առանց ծխախոտի անցկացրած առաջին օրերը կարող են բարդ լինել, սակայն այս 5 խորհուրդները կօգնեն ձեզ հաջողությամբ հաղթահարել այդ օրերը և մեկընդմիշտ ազատվել այդ սարսափելի սովորությունից։
1. Ծխելը թողնելու ծրագիր կազմեք
Մինչև թողնելը մանրամասն ծրագրեք, թե ինչ պետք է անեք թողնելուց հետո, որպեսզի կրկին չսկսեք ծխել։ Մտածեք ծխախոտից ազատվելու ձեր պատճառները, գրի առեք դրանք և պարբերաբար ընթերցեք, ինչպես նաև թողնելու կոնկրետ օր որոշեք։ Անդադար հիշեցրեք ձեզ չծխելու ֆինանսական և առողջական օգուտների մասին։ Չկա այնպիսի ծրագիր, որն օգնում է բոլոր մարդկանց։ Ամեն մարդ իր համար պետք է այդ ծրագիրը կազմի։ Դուք նույնպես այդպես արեք. կարևորը, որ մշտապես մոտիվացված լինեք։
2. Զբաղեցրեք ինքներդ ձեզ
Զբաղվածությունը հիանալի եղանակ է ծխախոտի մասին մոռանալու համար։ Զբաղված ժամանակ դուք կկարողանաք չմտածել ծխախոտի մասին և հաղթահարել ծխելու ցանկությունը։ Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, մարդիկ ծխելու մեծ ցանկություն են ունենում թողնելուն հաջորդող 4 օրերի ընթացում։
Եթե կարողանաք չծխել այդ օրերի ընթացքում, ապա մեծ է հավանականությունը, որ այլևս երբեք չեք ծխի։ Իսկ այդ ցանկությունների պայքարելու համար կարող է մաստակ ծամել, արևածաղկի սերմեր ուտել, ինչպես նաև խորը շունչ քաշելով հանգստանալ։
3. Խուսափեք ծխելու ցանկություն առաջացնող վայրերից և մթերքներից
Ազատվեք կրակայրիչներից, մոխրամաններից և ծխախոտի բոլոր պահուստներից։
Խուսափեք սուրճից, դրա փոխարեն ջուր խմեք։
Չծխող ընկերների հետ ժամանակ անցկացրեք։
Գնացեք այնպիսի վայրեր, որտեղ արգելված է ծխելը։
Խուսափեք այն բոլոր վայրերից, որտեղ սովորաբար ծխել եք։
4. Դրական մտածելակերպ պահպանեք
Ծխելը թողնելու գործընթացը չափազանց բարդ է։ Այն երկար ժամանակ է պահանջում, այդ իսկ պատճառով թողնելիս մի մտածեք, որ այլևս չեք ծխի ողջ կյանքի ընթացքում։ Աշխատեք ավելի կարճ ժամկետներով, փորձեք չծխել 1 օր, հետո՝ 1 շաբաթ և այդպես շարունակ։ Նաև պարգևատրեք ինքներդ ձեզ չծխելու համար։ Եթե հանկարծ ծխեք, մի հիասթափվեք։ Մտածեք այն մասին, թե ինչը ստիպեց ձեզ կրկին ծխել։ Կրկին ծանրութեթև արեք ձեր քայլերը և թողնելու համար նոր օր որոշեք հաջորդ ամիս։
5. Օգնություն խնդրեք հարազատներից
Այդ դժվար գործընթացի ընթացքում օգնություն խնդրեք հարազատներից։ Ասեք նրանց, թե որ օրվանից եք պատրաստվում թողնել ծխելը։ Թույլ տվեք, որ օգնեն ձեզ և հեռու պահեն կրկին ծխելու բերկրանքից: