Ստի որոշումը հեշտ գործ չէ։ Այս գործում կոնկրետ մեկ մոգական ցուցանիշ գոյություն չունի, բայց կան որոշ բաներ, որոնք պետք է իմանալ։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ծանոթության առաջին հինգ րոպեներից հետո մենք 70% ճշգրտությամբ գնահատում ենք մարդուն։ Եվ չնայած դա բավական ազդեցիկ ցուցանիշ է, մնացած 30%-ը կարող են լուրջ հետևանքներ թողնել։
Ինչպես գրում է Լարեյ Քուայը, ՀԴԲ-ի հաջողակ գործակալ դառնալու համար նա ստիպված է եղել սովորել ճանաչել մարդկանց հաշված րոպեների ընթացքում, քանի որ սխալ գնահատականը կարող էր սպառնալիքի տակ դնել ողջ օպերացիան։
Կա երկու բան, որ պետք է անպայման իմանալ
Մարդու մասին տեղեկատվության մոտ 55%-ը հաղորդվում է մարմնի լեզվի միջոցով։
Խոսակցությունն ընդամենը բառերի և ժեստերի համադրություն է՝ որոշակի իմաստ ստեղծելու համար։ Խոսքն ու ժեստն իրենք իրենցով կարող են միաժամանակ և՛ ամեն բան նշանակել, և՛ ոչինչ։ Շատ կարևոր է զրուցակցի վարքին հետևելը՝ որոշելու համար, թե ինչպիսի վարքն է նրա համար նորմալ։
Փորձել մեկնաբանելը ինչ-որ առանձին ժեստ լուրջ սխալ է։ Օրինակ՝ գլուխը քորելը կարող է և՛ շփոթվածության մասին վկայել, և՛ թեփի։
Ստորև բերված են այն երեք ոլորտները, որոնց պետք է ուշադրություն դարձնեք, եթե ցանկանում եք ճանաչել մարդկանց ՀԴԲ գործակալի նման։
1. Ձեռքերի հետ ուղեղն ավելի շատ կոնտակտներ ունի, քան մարմնի որևէ այլ մասին հետ։ Ահա ձեռքերի մի քանի տարածված «ճարտար» ժեստեր։
Ձեռքերն իրար վրա բերելը (մատների ծայրերն իրար միացնելն այնպես, ինչպես աղոթքի ժամանակ), ցույց է տալիս մարդու վստահությունը իր համոզմունքներում կամ կոնկրետ իրավիճակում։
Բռունցքները սեղմելը խոսում է սթրեսի կամ տագնապի մասին։
Մեկ մատով վիզը շոյելը անվստահության նշան է և ենթագիտակցորեն սթրեսը հանելու միջոց (որպես կանոն, շոյումների քանակը հինգն է լինում)։
2. Միշտ վստահեք ոտքերին
Ոտքերը մարդու մարմնի ամենաանկեղծ մասն են։ Մարդիկ հակված են ենթագիտակցորեն շարժելու ոտքերը, եթե ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը նրանց հանում է իրենց կոմֆորտի գոտուց։
Նստած դիրքում ոտքը ճոճելը վկայում է այն մասին, որ մարդն իրեն հարմար չի զգում կամ անհանգստանում է դիմացինի ինչ-որ խոսքից։ Որոշ մարդիկ միշտ ճոճում են ոտքերը, այդ պատճառով պետք է ուշադիր լինել, թե երբ են նրանք սկսում ոտքով թակել հատակին։ Դա նշանակում է, որ իրենց ոչ հաճելի հարց են տվել կամ ինչ-որ ոչ հարմար բան են խնդրել։
Կոճերը խաչելը յուրահատուկ ձև է նեգատիվ հույզերը զսպելու կամ վախի և անորոշության դեմ պայքարելու։
Ոտքը դեպի ելքը կամ վերելակը թեքելը նշանակում է, որ մարդը միջոց է փնտրում խոսակցությունը արագ ավարտելու։
3. Հետևեք միմիկային
Դեմքի միկրոարտահայտությունները շատ բաների մասին կարող են խոսել։ Դրանք կարող են նաև մոլորության մեջ գցել, այդ պատճառով մարդկանց մտքերն ու խոսքերը գնահատելիս երբեք հույսը մի դրեք միմիկայի վրա։ Երեխաներին հաճախ են ասում «ավելի պարզ դեմք ընդունել», այդ պատճառով մենք դեռ մանկուց ենք սովոր վերահսկել մեր հույզերը։ Ավելի լավ է կենտրոնացեք հետևյալ ժեստերի վրա․
Երեխաների դեպքում ոչ անկեղծ լինելու մասին խոսում է բերանը ձեռքով ծածկելը․ մեծահասակների դեպքում դա քթի ծայրն է, որը նույնպես կարող է նշանակել խոսքերի ընտրության զգուշավորության մասին։
Գլխով անելը հրաշալի միջոց է ասելու, որ ձեզ լավ եք զգում։ Եթե դուք տհաճ մարդկանց միջավայրում եք, դա անելը շատ դժվար է։
Ձեռքերը շփելը, դեմքին դիպչելը, ձեռքերը խաչելը առանձին-առանձին ոչինչ չեն նշանակում, բայց իրար հետ համադրված վկայում են ստի մասին։