Tert.am-ը գրում է.

Մոսկվայի կողմից Երևանի վրա ճնշման մասին այս պահին ոչ մի խոսք լինել չի կարող: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը` անդրադառնալով նրան, թե որքանով քաղաքական կարող է լինել Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին որոշումը:

«Նման ճնշման համար նախադրյալներ չկան, չկան ակտուալ հարցեր: Եվ ընդհանրապես Հայաստանին դա դուր գա, թե ոչ, Երևանը Մոսկվայի համար գտնվում է քսաներորդ տեղում, կան շատ ավելի արդիական և լուրջ խնդիրներ, քան անգամ ղարաբաղյան հիմնախնդիրն է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստանի մասին հիմա բոլորն են մոռացել:

Անդրադառնալով նրան, թե իրականում ինչ հարաբերություններ կան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև` քաղաքագետը նշեց, որ դատողություններ կարող է անել հրապարակային հայտարարություններից, ըստ որոնց, կա փոխըմբռնում: «Բայց նորից, Պուտինը զբաղված է այլ հարցերով»,- նշեց նա:

Անդրադառնալով ռուսական գազի սակագնի թեմային` Սկակովը նշեց, որ խոսքը այստեղ վերաբերում է միասնական սակագնային պլանին անցնելուն, այն դեպքում, երբ Հայաստանի սահմանում գազի գինը այս տարի պահպանել է նախկին սակագինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել