Կանայք և տղամարդիկ դարեր ի վեր չեն հասկանում միմյանց:
Տղամարդիկ անվերջ պնդում են, թե կնոջը հասկանալն ու ճանաչելը բարդ է:
Իսկ մի՞թե կանայք ճանաչում են տղամարդկանց:
1.Սեռական «հմտությունների» մասին խոսելիս տղամարդկանց 94 տոկոսը ստում է:
2.Այն տղամարդիկ, որոնք վատ են արտահայտվում կանանց մասին առհասարակ, սովորաբար ի նկատի ունեն ինչ-որ կոնկրետ կնոջ:
3. Միջինում տղամարդիկ ստում են 2 անգամ ավելի հաճախ քան կանայք: Մինչդեռ կանանց մեծամասնությունը ստում է օրվա մեջ միջինում 3 անգամ, տղամարդկանց մոտ այդ թիվը հասնում է 6-ի. այս մասին վկայում են հարցումները:
4. Տղամարդիկ իրենց ընկերներին ընտրում են ըստ ընդհանուր նախասիրությունների: Նրանք սիրում են միասին ձկնորսության գնալ կամ ֆուտբոլ նայել: Կանայք ընտրում են իրենց ընկերուհիներին ըստ էմոցիոնալ նմանության. կանացի ընկերության մեջ կարևորը միմյանց լսելն ու օգնելն է:
5. Տղամարդիկ իրենց սեքսուալության գագաթնակետին են հասնում 19-30 տարեկանում, սակայն հայր դառնալու կարողությունը կարող են պահպանել մինչև ծերություն:
6.Եթե տղամարդն իր բութ մատները դրել է գոտու վրա, ապա նա փորձում է տպավորություն թողնել ձեզ վրա:
7. Եթե տղամարդը հնարավորություն ունենար ծննդաբերել՝ նա կմահանար ցավային շոկից: Բանն այն է, որ տղամարդկանց մոտ ցավային շեմը ավելի ցածր է, նրանց ներքին օրգանների նյարդային վերջավորությունները 1.3 անգամ ավելի զգայուն են: Նույն ֆիզիկական ցավը տղամարդիկ շատ ավելի սուր են զգում և շատ ավելի վատ են դիմադրում ցավերին, այնպես որ 38 աստիճանի ջերմությունը նրանց համար իսկապես «մահացու» է:
8.Տղամարդու համար շատ ավելի գրավիչ և գրգռող է կիսամերկ կինը, քան ամբողջովին մերկ:
9. Շիկահեր տղամարդկանց մորուքը շատ ավելի արագ է աճում, քան սևահերներինը:
10. Թեև տղամարդիկ սեքսի մասին մտածում են 2 անգամ ավելի հաճախ քան կանայք, սակայն նրանք էլ, միշտ չէ, որ ուզում են սեռական հարաբերություններ ունենալ:
11.Տղամարդկանց մեկ երրորդը չի ջնջում նախկին ընկերուհիների հեռախոսահամարները, որպեսզի կարողանա զանգել մեկին, երբ հոգին բացելու կամ ուղղակի սեքսով զբաղվելու կարիք կունենա։
12.Տղամարդկանց ամենամեծ վախերից երկրորդը ճաղատանալն է. գուշակե՛ք, թե որն է առաջինը:
13.Տղամարդն ամբողջ կյանքում միջինում ուտում է 3 կգ շրթներկ։ Շարունակելով ավանդույթը. գուշակեք, թե ինչպես:
14.30% տղամարդիկ, ովքեր ներկա են եղել իրենց կանանց ծննդաբերության ժամանակ, հետագայում էրեկցիայի խնդիրներ են ունեցել, դրանք ձգվել են 2 ամսից մինչև մի քանի տարի։
15.Տղամարդկային սիրտը բաբախում է միջինում 70 զարկ 1 րոպեում հաճախականությամբ, կանանցը՝ 80 զարկ 1 րոպեում :
16.Տղամարդկանց մոտ արյունը միջինում 10% ավելի խիտ է, որն էլ ավելի հավանական է դարձնում տրոմբերի առաջացումը:
17.Տղամարդու մարմնի ջերմաստիճանն ավելի բարձր է, քան կնոջինը։
18.Տղամարդկանց 77% իրենց չամուսնանալը բացատրում են սեփական բնակարան չունենալով։
19.«Տեսողական հիշողությունը» տղամարդկանց մոտ ավելի զարգացած է, քան կանանց մոտ։
20.Ի դեպ, շատ քիչ տղամարդիկ են ինտիմ կյանքի մասին պատմում իրենց ընկերներին՝ անգամ ամենամտերիմներին։