Armenpress.am-ը գրում է․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով կառավարությունը երկրում արտակարգ դրություն հայտարարելու լիազորություն է ստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն: Մասնավորապես, կառավարությունը կկարողանա կոորդինացնել արտակարգ դրության ժամանակ կանխարգելման և արձագանքման միասնական համակարգի աշխատանքը:
Նաև, նախարարների կաբինետն իրավունք կստանա սահմանափակել բժշկական սարքավորումների առևտուրը, ներմուծել հատուկ ընթացակարգ`պատերազմական պայմաններում օգտագործման համար նախատեսված բժշկական սարքավորումների հաշվառման և շրջանառության համար:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1010883.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել