Armeniasputnik.am-ը գրում է․

COVID-19–ի համավարակը կսկսի նվազել ապրիլի վերջին: Տեղի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ՉԺՀ առաջատար համաճարակաբան Չժուն Նանշանը։

ՌԻԱ Նովոստին գրում է, որ Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեն դեռ կիրակի էր հայտարարել այն մասին,  որ երկրում կորոնավիրուսի համաճարակի տարածումը ընդհանուր առմամբ հաջողվել է կանգնեցնել։

«Համոզված եմ, որ համաճարակաբանական իրավիճակն աշխարհում հնարավոր կլինի վերահսկողության տակ առնել միայն շնորհիվ յուրաքանչյուր երկրի կողմից կիրառվող խիստ միջոցների։ Մեր սպասումներով՝ համաճարակը կսկսի նվազել մոտավորապես ապրիլի վերջին»,–հայտարարել է համաճարակաբանը։

Մարտի 11-ին ԱՀԿ–ն նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ հայտարարեց։ Կազմակերպությունը կոչ արեց պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել