Marriott International հյուրանոցային ցանցը հայտարարել է 5,2 մլն հյուրերի տվյալների արտահոսքի մասին: Այս մասին հրապարակվել է ընկերության կայքում:

Դա տեղի է ունեցել չթույլատրված միջոցներով համակարգ մուտք գործելու միջոցով: Հաղորդագրությունում ասվում է, որ հյուրերի մասին տեղեկատվությանը մուտք գործել հնարավոր է դարձել երկու աշխատակիցների գաղտնաբառերի միջոցով:

Խոսքն այնպիսի տեղեկությունների մասին է, ինչպիսիք են հյուրերի անունը եւ ազգանունը, ծննդյան տարեթիվը, հաշվի վիճակը: Ընկերությունում գտնում են, որ կասկածելի ակտիվությունը նկատվել է այս տարվա հունվարից: Գրանցումները, որոնց միջոցով մուտք են գործել համակարգ, արդեն արգելափակված են, այժմ ընթանում է ներքին հետաքննություն:

2018 թվականի նոյեմբերին ցանցահենները կոտրել էին Marriott-ի համակարգը եւ ավելի քան 500 մլն հյուրերի անձնական տվյալներ էին արտահոսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել