✔ ԱՄՆ-ն շարունակում է առաջ անցնել մյուս երկրներից կորոնավիրուսի հաստատված թվերով։ Ընդհանուր թիվը ապրիլի 1-ի տվյալներով կազմում է մոտ 180,000, որը հավանաբար կաճի մոտակա 24 ժամվա ընթացքում։ Մահացությունների թիվը մոտեցել է 4000-ին:

✔ Մարտի 31-ին կայացած բրիֆինգի ընթացքում նախագահ Թրամփը նշեց, որ ցանկանում է, որ «յուրաքանչյուր ամերիկացի պատրաստ լինի ապագայում սպասվող դժվար օրերին. գալիք երեք շաբաթները լինելու են մի ժամանակաշրջան, ինչպիսին երբևէ դեռ չենք տեսել»

 Ըստ Թրամփի՝ ավելի քան 2․2 միլիոն մարդ «կմահանար, եթե մենք ոչինչ չձեռնարկեինք, եթե մենք շարունակեինք ապրել առօրյա կյանքով»։ «Մենք անցնում ենք ամենավատ բանի միջով, որ այս երկիրը երբևէ տեսել է։ Մենք ենթադրաբար ավելի մեծ կորուստներ ենք տալիս, քան երկիրն ունենում է համաշխարհային պատերազմների ժամանակ»։

✔ Կորոնավիրուսի դեմ պայքարող կառավարության գլխավոր գիտնականները (Dr. Anthony S. Fauci, Dr. Deborah L. Birx) երեքշաբթի օրը նշեցին, որ, ըստ իրենց գնահատականների, կորոնավիրուսը կարող է խլել 100,000-ից 240,000 ամերիկացիների կյանք՝ չնայած սոցիալական հեռավորության պահպանման, դպրոցները փակելու որոշման, մեծ հավաքույթները արգելման, ճանապարհորդությունների սահմանափակման և տանը մնալու հրահանգներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել