Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում «Տոտենհեմի» կիսապաշտպան Տանգի Ն’Դոմբելեի նկատմամբ, հայտնում է El Mundo Deportivo-ն:

Հաղորդվում է, որ կիսապաշտպանի պրոֆիլը հիանալի տեղավորվում է կատալոնական ակումբի խաղային մոդելում: Նաև «Բարսելոնան» նախատեսում է ուժեղացնել միջին գիծը՝ հաշվի առնելով Իվան Ռակիտիչի և Արտուրո Վիդալի հնարավոր հեռանալը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացին անցած ամռանն է միացել «Տոտենհեմին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել