2020 թվականի մարտի 29-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի տեսուչները Ոստիկանության աշխատակակիցների հետ համատեղ Իջևան-Երևան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների անշարժ պահակակետում իրականացվող շուրջօրյա ծառայության ընթացքում ստուգել են Երևան քաղաքի բնակիչ Վ.Հ.-ի կողմից վարած «Վոլվո» մակնիշի 07OF707 պետհամարանիշով  ավտոմեքենա կցորդիչով՝ պետհամարանիշ 07Z707 ավտոտրանսպորտային միջոցը, որում հայտնաբերել են 30խմ հաճարենի տեսակի կողահատ տախտակ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության եվ ընդերքի տեսչական մարմինը, վարորդը փայտանյութի ձեռքբերման և տեղափոխման վերաբերյալ օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ այն պատկանում է Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ Ա.Ս.-ին: Մեքենան և փայտանյութը տեղափոխվել են Ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեպքի առթիվ հանգամանքները ճշտվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել