Tert.am-ը գրում է․

Կորոնավիրուսի համավարակը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր վատթարագույն գլոբալ ճգնաժամն է, հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ մտահոգություն հայտնելով, որ այն կարող է հակամարտություններ հրահրել ամբողջ աշխարհում, գրում է BBC-ն։

Գուտերեշը հայտարարել է, որ ճգնաժամի մասշտաբները պայմանավորված են «հիվանդությամբ, որը սպառնալիք է ներկայացնում ամբողջ աշխարհի համար»։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսը կհանգեցնի աննախադեպ տնտեսական անկման։

«Այս երկու փաստերի համադրությունը և այն ռիսկը, որ դա նպաստում է անկայունության, անկարգությունների և հակամարտությունների ուժեղացմանը, մեզ ստիպում են հավատալ, որ սա վատթարագույն ճգնաժամն է, որին մենք բախվել ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր»,- ասել է նա լրագրողներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել