Թագավորական ընտանիքի անդամները միշտ էլ կարող են որևէ բան մոգոնել ինքնամեկուսացման ժամանակ զբաղվելու համար։ Օրինակ՝ Թաիլանդի արքա Մահա Վաչիրալոնգկորն Ռամ X-ը որոշել է ինքնամեկուսանալ Գերմանիայում իր 20 երիտասարդ հարճերի հետ։ Համաճարակի ողջ ընթացքում նա մնալու է չորսաստղանի հյուրանոցում, որը նա վարձակալել է ամբողջությամբ։
Ինքնամեկուսացման համար 60-ամյա արքան ընտրել է Grand Hotel Sonnenbichl հյուրանոցը, որը գտնվում է Բավարիայի Հարմիշ-Պարտենկիրխեն քաղաքում։ Չնայած խիստ սահմանափակումներին՝ Գերմանիայի իշխանությունները թույլատրել են, որ Ռամ X-ը և իր սիրուհիները մուտք գործեն երկիր։
Հստակ հայտնի է՝ որ հյուրանոցում են ապրում արքայի 20 հարճերը, սակայն նրա պաշտոնական կանանց մասին ոչինչ հայտնի չէ։ Փոխարենը հայտնի է, թե ինչպես են արձագանքել այս արարքին իր ենթակաները։ Արքայի՝ երկրից դուրս գալու մասին հայտնելուց հետո սոցիալական ցանցերում հազարավոր թաիլանդցիներ բողոքել են նրա դեմ և մեղադրել իրենց լքելու համար։
Թվիթերում անգամ ստեղծվել է հաշթագ՝ «Մեր ինչին է պետք արքան», որի տակ արդեն միլիոնավոր հաղորդագրություններ կան։ Դժգոհ թաիլանդցիներին ագամ չի անհանգսացնում այն հանգամանքը, որ արքայից բողոքելու համար կարող են դաժան պատժի ենթարկել։ Միապետին վիրավորելու համար նախատեսվում է մինչև 15 տարի ազատազրկում, սակայն դա ոչ մեկին չի հուզում։
Հիմնականում երկրի բնակիչները բարկացած են այն պատճառով, որ երկրի և ողջ աշխարհի համար այսքան բարդ ժամանակահատվածում արքան լքել է բոլորին։ Բազմաթիվ հրապարակումներ էլ կան, որոնք առնչվում են արքայի չափից շատ շքեղ կյանքին այն ժամանակ, երբ աշխարհը լուրջ տնտեսական ճգնաժամի եզրին է հայտնվել։
Պետք է ասել, որ Ռամ X-ին նախկինում էլ չէր հետաքրքրում, թե ինչ կմտածեն մարդիկ իր մասին։ Արքան հայտնի է իր արտասովոր և ոչ ադեկվատ արարքներով։ Նա ամուսնացած է եղել չորս անգամ և միաժամանակ ունեցել է հարճերի հսկայական բանակ։