Իշխանությունը չի հանձնվում հեռախոսների օրինագծի պահով ու էլի անընդհատ քննարկումը տանումա դեպի էն արգումենտացիան, թե բա ժողովուրդ ջան, մեկա էդ տվյալները օպերատորների մոտ հավաքվումա, հա ինչ կա դրա մեջ, թող ԱԱԾն ու Ոստիկանությունն էլ հավաքեն հանուն համաճարակի կանխման։ Ու իհարկե ձեռի հետ էլ մեղադրումա ընդդիմությանը, որ ինչ անմարդկային բան են անում էս նեղմաջալին, չեն վստահում կառավարությանը ու տապալում են օրենքի ընդունումը։
Առաջին հայացքից լրիվ նորմալ արգումենտացիա է։ Բայց էստեղ կա մի մեծ բայց։ Հարցը նրանում չէ, որ Հեռվաշեն գյուղի Վալոդիկի հեռախոսը ումա հետաքրքիր, որ սենց անհանգստանում են հանրության գիտակից շրջանակներում, այլ էն, որ նման գործիք չպետքա տրվի որևէ մեկի ձեռքը՝ առաջին հերթին իշխանության ու քաղաքական նկատառումներից ելնելով։
Դիցուք, բերեմ օրինակ։ Ընդդիմադիր որևէ պատգամավոր, կուսակցության ղեկավար կարող է ունենալ անձնական, քաղաքական շփման շրջանակ, որը դիցուք իշխանության համար անհասանելի պիտի լինի, ու իշխանությունը չպետք է ունենա լծակ, որը նրան կտա նունիսկ չնչին արտոնություն էդ կապերի շրջանակը բացահայտելու համար։ Ես հասկանում եմ, որ մեր մոտ քաղաքականությունը մեքսիկական սերիալի կրքերա պարունակում մեջը կամ վաբշե հենց էդ սերիալնա որ կա, բայց էդ ամենի հիմքում խաղի կանոններ կան։ Ու այո, համաճարակի դեմ պայքարի էդ մեթոդը պետք է մերժվի, կողքի դրվի։ Փոխարենը կարող եք երկու տեսակի մասսայական թեսթավորման ենթակել հանրությանը՝ հակամարմիններ ունեցող ու պոտենցիալ չվարակվողների ու վիրուսի բացահայտման թեսթ։ Ընգել, թիթեռնիկ եք նկարում։