Ժողովուրդ ջան, ախ հասկացեք վերջապես, որ Հրաչյա Հարությունյանը իրոք պատճառ ա հանդիսացել 18 մարդու վախճանի: Անկախ նրանից, թե մենք Հրաչյա Հարությունյանին որպես հայ մարդ, որպես Արցախյան Գոյամարտի պայքարող մարտիկ ինչքան ենք հարգում և ինչքան պարտական ենք մեզ զգում նրա առաջ`իր ներդրման համար մեր պետականության կայացման գործում, միևնույնն ա նրա մեղավորությունը դատարանում ճանաչելու են: Բան չունեմ ասելու, նվաստացուցիչ ա, կանացի խալաթով բերման ենթարկել դատարանի դահլիճ, բայց մի պահ պատկերացրեք հակառակ պրոցեսը, ասենք "Աստված հեռու պահի" ռուս ինչ-որ մեկը պատճառ դառնար 18 ՀՀ քաղաքացու մահվան...ոնց էինք մեզ պահելու, միթե էն, որ նրան խալաթով կբերեին դատավարության դահլիճ, որպես նվաստացում կբավարարեր մեզ?? իհարկե ոչ, անկախ ամեն ինչից, մենք ձգտելու էինք հասնել նրան, որ տվյալ անձին կդատապարտեն ինչպես որ հարկն ա..մի պահ գոնե պատկերացրել եք, թե էտ 18 զոհվածների հարազատներից յուրաքանչյուրը ինչ ատելությամբ ա լցված Հրաչիայի նկատմամբ, ոնց ա ատմները կռճացնում??? նույնն էլ մենք կզգաինք բնականաբար...այդ իսկ պատճառով, ինչքան էլ մենք գոռանք, գոչենք, միևնույնն ա, Հրաչյային կդատապարտեն, ավելի խելամիտ կլինի մեր կողմից մտածել, թե ինչ քայլերի կարելի ա դիմել, ում կարելի ա դիմել, որ պատիժը մեղմացուցիչ հանգամանքների հիման վրա կայացվի...
Ճիշտն էն ա, որ մարդասիրական նորմերի ու կանոնների հիման վրա պայքարենք, էտ ձևով մենք ավելի կոգնենք Հրաչիային, թե չէ կանացի խալաթով դահլիճ բերման ենթարկելու փաստը, մեզ պայքարի ուղի չի հարթում, դրան իրականում ոչ մեկն էլ ուշադրություն չի դարձնելու, մաքսիմում հասնենք նրան, որ մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ինչ-որ քայլեր կձեռնարկվեն ինչ-որ մարդկանց պատժելու համար և վերջ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել