Tert.am-ը գրում է․

Զանգերի ֆիքսման նախագիծը, կայքներ փրկելու անվան տակ լուրջ վերահսկողություններ մտցնելու գործիք է դառնալու. այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

«Պարոն նախարար, պնդում եք, որ նման սահմանափակումները թույլատրելի են, եթե մենք ընտրում ենք մարդու ազատությունների, կյանքի և առողջության միջև, միգուցե, կարող էի համաձայնել Ձեզ հետ, բայց բերված նախագիծը որևէ կերպ չի երաշխավորում, որ մենք կյանքեր ենք փրկելու»,- ասաց պատգամավորը:

Գորգիսյանն ընդգծեց, որ հեռախոսի միջոցով շփման շրջանակը պարզելը որևէ կերպ չի տալու այն մարդկանց ցուցակը, թե ում հետ է մարդը ֆիզիկապես շփվել: «Կառավարությունն ասում է՝ ես չունեմ բավարար միջոցներ, որ մեծ տվյալների հետ աշխատանքը կազմակերպեմ, կարողանամ մարդու ֆիզիկապես գտնվելու վայրը համեմատեմ մյուս երեք մլն քաղաքացիների գտնվելու վայրերի հետ, գտնեմ համըկումներ, մենք չունենք այդ ռեսուրսը, այ դրա համար՝ ուզում եմ հետևել, տեսնեմ, թե ով, ում զանգեց, հետո տեսնեմ՝ նրանք նույն տեղում եղել են, թե չէ: Սա շատ վատ ֆիլտր է»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել