Ռուսաստանում՝ Լիչակովյան գերեզմանատանն է գտնվում մի հուշարձան, որն իրենից քանդակների խումբ է ներկայացնում. բժիշկ Յուզեֆ Թորոսևիչը գրկել է երկու բոբիկ որբերի, որոնցից մեկի ձեռքին բաց գիրք կա:

Յւոզեֆ Թորոսևիչը հայկական ծագում ունեցող լեհ բժիշկ էր, հասարակական գործիչ, բարերար:

Թորոսևիչների՝ Թորոսյանների ընտանիքը Լվովին մի քանի հայտնի գործիչների է տվել: Նրանցից մեկը՝ Յուզեֆի կրտսեր եղբայր Թեոդոր Թորոսևիչը, ականավոր քիմիկոս էր, առաջին գալիսիական առողջարանների կազմակերպիչը: Թորոսևիչերի հայկական ընտանիքը հիմնվել է Ստանիսլավովում այն պահից, երբ հիմնվել է բնակավայրը: Յուզեֆի նախնիները եղել են վաճառականներ, քաղաքային խորհրդի անդամներ: Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Լվով:

Յուզեֆ Թորոսևիչը, ինչպես և եղբայրը, նաև բարերար էր ու բարեգործական գործունեություն էր ծավալում: Սակայն առավել շատ նա հայտնի է որպես հայ որբ տղաների լվովյան որբանոցի հիմնադիր:

Յուզեֆի կենսագրությունից շատ բան հայտնի չէ: Նա սովորելլ է Լեմբերգյան համալսարանում, ապա ուսումը շարունակել է Վիեննայում՝ ստանալով բժշկությունների դոկտորի գիտական աստիճան: Եղբոր հետ մասնակցել է Պրիկարպատյայում հանքային աղբյուրների որոնմանն ու ուսումնասիրմանը, այդ թեմայով մի քանի գիտական աշխատանք է հրապարակել:

Նրան մշտապես հետաքրքրել է այն հայերի ճակատագիրը, որոնք ճակատագրի բերմամբ հայտնվել են Լվովում: 1865 թ. Թորոսևիչը որոշեց սեփական միջոցներով բացել մանկատուն հայ որբերի համար: Սակայն դա չպետք է հասարակ մանկատուն լիներ, այլ կրթական-դաստիարակչական հաստատությունը, որտեղ երեխաները կկարողանային կրթություն ստանալ և ապագա կառուցել: Թորոսևիչը տեղի հայկական փողոցում հայ ընտանիքից բազմաբնակարան տուն է ձեռք բերում՝ դրա դիմաց մեծ գումար վճարելով: Թորթսևիչի հաստատությունում սովորում էին 7-18 տարեկան տղաներ: Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում նրանց հոգևոր կրթությանը. մանկատանը դասավանդում էին նաև հայ հոգևորականներ:

Ժամանակի ընթացքում երեխաների թիվը հասավ մինչև 50-ի: Ասյտեղ ապրում ու սովորում էին ոչ միայն որբեր, այլև թշվառ ընտանիքների երեխաներ: Յուզեֆ Թորոսևիչն ամեն ինչ անում էր, որպեսզի երեխաները ստանային լավագույն կրթություն:

Ցավոք, մանկատան հիմնումից չորս տարի անց բարեգործը վախճանվեց: Սակայն երեխաների մասին նա հոգ էր տանում նաև մահից հետո. իր ողջ կարողությունը կտակել էր իր կողմից հիմնվծ հաստատությանը:

Նրա մահից երկու տարի անց՝ 1871 թ., բարի քաղաքացիներ, մեծ մասամբ՝ հայեր, կազմակերպեցին բարեգործական հավաք և հայ գործարարի գերեզմանին տեղադրեցին հուշարձան, որն էլ մինչ այսօր կանգնած է Լվովի գերեզմանատանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել