Ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, որն ավելի վաղ ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը, անկեղծ հանդերձանքներով նկարահանվել է ֆոտոշարքում Vogue ամսագրի հունական տարբերակի համար: Կադրերը հրապարակվել են լուսանկարչի Instagram-ի օգտահաշվում:

Սև-սպիտակ լուսանկարներից մեկում մոդելը կեցվածք է ընդունել թոփլես՝ ձեռքերով ծածկելով մերկ կուրծքը: Նա նկարահանվել է նաև հատակին պառկած՝ ոսկեգույն փայլուն հագուստով՝ կրծկալով և բարձր իրանով շորտերով: Մեկ այլ լուսանկարում Հադիդը երևում է հայելու մեջ՝ ներքնազգեստով և ծաղկավոր պրինտով թիկնոցով:

Ֆոտոշարքի հեղինակը ավստրալացի լուսանկարիչ Քրիս Քոլսն է, որը համագործակցում է MaxMara, Lui Jo և Karl Lagerfeld համաշխարհային ապրանքանիշերի հետ, ինչպես նաև նկարահանումներ է անում Vogue, Interview և Icon ամսագրերի համար: Ոճաբանը Թոնի Գուդմենն է, իսկ դիմահարդարը՝ Ֆրենկ Բի-ն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել