Factor.am-ը գրում է․
Նիդերլանդների Սինգեր Լարեն թանգարանից գողացել են աշխարհահռչակ հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի կտավը։ Այս մասին հայտնում է The Independent—ը՝ հղում տալով թանգարանի պատասխանատուներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գողերը թանգարան են ներխուժել մարտի 30-ին՝ առավոտյան 3։15-ի մոտակայքում, և տարել 1884 թվականին ստեղծված «Գարնանային այգի» կտավը։
Նշվում է, որ կտավը Սինգեր թանգարանին ցուցադրության համար ժամանակավորապես տրամադրվել էր Գրոնինգեր թանգարանի կողմից։ Թանգարանի հավաքածուի մեջ այն Վան Գոգի միակն աշխատանքն էր։
Ուշագրավ է, որ կտավի գողության օրը՝ մարտի 30-ին, լրանում է հոլանդացի հանճարեղ նկարչի 167-ամյակը։
Նյութի աղբյուր՝ https://factor.am/235764.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել