✔ ԱՄՆ-ն առաջին երկիրն է աշխարհում, որտեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը գերազանցեց 100 հազարը։ Իտալիան երկրորդն է, որ վարակվածների թվով (ավելի քան 97 հազարը) գերազանցում է Չինաստանին։ Մայրցամաքային Չինաստանում հաստատված դեպքերի թիվը հասնում է 81,470:
✔ Կիրակի օրը նախագահ Թրամփը հայտարարեց, որ կերկարաձգի սոցիալական հեռավորության պահպանման համազգային հրահանգները (որը նաև մեծ հավաքույթների սահմանափակման հորդորներ է պարունակում) ևս 30 օրով, քանզի նախկինում հայտարարված 15-օրյա հրահանգի ժամկետը սպառվում էր երկուշաբթի։ Սա՝ չնայած այն հանգամանքին, որ Թրամփը հույս էր հայտնել, որ մինչև Զատիկը՝ ապրիլի 12-ը, երկիրը կվերադառնա իր սովորական կյանքին։
✔ Դոնալդ Թրամփի՝ կորոնավիրուսի հարցերով խորհրդական երկու բժիշկները կիրակի զգուշացրին, որ ընդհուպ մինչև 200 հազար ամերիկացի կարող է կորոնավիրուսով վարակվել, նունիսկ երբ երկրի մեծ մասը գտնվում է «Տանը մնալու» և սոցիալական հեռավորությունը պահպանելու հրահանգի ներքո։
✔ Ավելի վաղ՝ մարտի 27-ին, Դ․ Թրամփը դիմել է «Պաշտպանական արտադրության մասին օրենքին», որը ընդունվել է դեռ Կորեական պատերազմի ժամանակ և նախագահին լիազորություններ է տալիս` պահանջել ձեռնարկություններից արտադրել ապրանքները ազգային պաշտպանության նպատակով։ Ուրբաթ օրը կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը 100 հազարը գերազանցելուց հետո թոքերի օդափոխման սարքերի սակավության մասին անհանգստությունը գնալով ավելանում է։ Ավելի վաղը Թրամփը քննադատել էր General Motors ընկերությանն իր թվիթերյան հայտարարություններում առ այն, որ ընկերությունն ի սկզբանե հայտարարել էր, որ կապահովի թոքերի օդափոխման 40 հազար սարք, այնուամենայնիվ, հետագայում նշել էր, որ մինչև ապրիլ կարող է արտադրել միայն 6 հազարը։ Նախագահը, դիմելով պատերազմական իրավիճակում իրեն տրվող արտակարգ լիազորություններին, հրամայել է General Motors-ին կտրուկ զարկ տալ թոքերի օդափոխման սարքերի արտադրությանը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/americanstudies.am/photos/a.437356113703082/677058563066168/?type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել