Panorama.am-ը գրում է․

«Համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ կարող է միջամտություն իրականացվել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին»,- խորհրդարանում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նախարարը հստակցեցրեց, այլ պատճառներով առաջացած արտակարդ դրությունների դեպքում վերոնշյալ միջամտությունը չի գործում։

«Իհարկե, միջամտությունը սահմանափակ է, ամբողջական միջամտություն չի լինում, և այն  կատարվում է միայն արտակարգ դրության ընթացքում։ Տեղեկությունները փոխանցվում են կառավարության որոշմամբ սահմանված մարմիններին, կամ կառավարության որոշմամբ սահմանված անձանց»,- ասաց Բադասյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել