Ուղեղը զարգացնելու բազմաթիվ եղանակներ կան, սակայն որպեսզի այդ տարբերակներն աշխատեն, հարկավոր է միաժամանակ պայքարել բացասական գործոնների դեմ: Ահա թե որոնք են դրանք․

Ալկոհոլ

Բոլորս էլ գիտենք, թե ինչ է պատահում ավելորդ բաժակը խմելուց հետո՝ անհասկանալի խոսք, հավասարակշռության կորուստ, ռեակցիայի  դանդաղում և այլն: Ալկոհոլն ազդում է ուղեղի վրա: Ժամանակի ընթացքում այն անգամ հանգեցնում է լուրջ ու անդառնալի փոփոխությունների, ընդհուպ մինչև ուղեղի ծավալի կրճատման և նոր բջիջների աճի խաթարում:

Յուրաքանչյուր նյութ, որն ազդում է մարդու տրամադրության վրա, ազդեցություն է ունենում մեկ կամ մի քանի հիմնական նյարդափոխանցողների վրա: Ալկոհոլն ազդում է այդ բոլոր նյարդափոխանցողների վրա միաժամանակ՝ պատճառ դառնալով բջիջների ջրազրկման, վնասման ու քայքայման: Կա կարծիք, որ ալկոհոլի չափավոր օգտագործումը նվազեցնում է սիրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, սակայն իրականում նյարդային համակարգը, միևնույն է, տուժում է: Որքան շատ է խմում մարդը, այնքան փոքրանում է նրա ուղեղի ծավալը:

Հեռուստացույց

Էլթոն Ջոնը հեռուստացույցն անվանել է «ուղեղի ձևախեղիչ»: Մի՛ հավատացեք նրան, սակայն լսեք գիտնականներին: Ըստ բազմաթիվ հետազոտությունների՝ հեռուստատեսությունը վատ ազդեցություն է ունենում ուղեղի վրա, մասնավորապես՝ երեխաների: Այն առաջացնում է մտավոր պասիվություն և զրկում է ուղեղին բազմաթիվ ունակություններից: Հեռուստացույց դիտելիս մեր ուղեղում էլեկտրական ալիքները կազմում են ալֆա-պատկեր, որը բարձրացնում է մեր խոցելիության մակարդակը, հենց այդ պատճառով էլ մեր ուղեղն առավել հեշտորեն է ընդունում գովազդներն ու քարոզները:

Սթրես

Սթրեսի ժամանակ արյան մեջ արտադրվում են հզոր քիմիական նյութեր՝ կորտիզոլ, ադրենալին և նորադրենալին: Դրանք բարձրացնում են արյան ճնշումը, շնչառությունն ու սրտի ռիթմը՝ թույլ տալով մեզ արձագանքել վտանգին: Սակայն այդ նյութերի արտադրությունից հետո նյարդային համակարգը արագ չի վերականգնվում: Քանի դեռ օրգանիզմը չի վերականգնել իր հավասարակշռությունը, ճնշվում են աճը, վերատրադրողական ու իմունային համակարգերը: Կորտիզոլը խոչընդոտում է նյարդափոխափոխանցողների աշխատանքը և ազդում է երկարատև հիշողության վրա: Եթե մարդը գտնվում է քրոնիկ սթրեսի վիճակում, ապա խաթարվում է ուղեղի գործունեությունը: Երկար տառապանքները վնասում ու սպանում են ուղեղի այն մասի բջիջները, որոնք պատասխանատու են հիշողության համար:

Ճարպակալում

Վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ճարպակալմամբ տառապող մարդկանց մոտ առավել հաճախ է զարգանում դեմենցիան: Դա բացատրվում է տարբեր հանգամանքներով. ճարպակալման դեպքում քնի ժամանակ շնչառության ընդհատումներ են սկսվում, ինչի հետևանքով ուղեղը զրկվում է թթվածնից, և խաթարվում է դրա գործունեությունը, բարձրանում է արյան ճնշումը, բարձրացնում է սրտային հիվանդությունների ու շաքարային դիաբետի առաջացման ռիսկը: Ճարպակալումը խոչընդոտում է լեպտին հորմոնի մշակմանը, որն առանձնանում է ճարպային բջիջներով և կենտրոնական դեր է խաղում ճարպերի մետաբոլիզմի գործում. աճում է Ալցհեյմերի հիվանդության առաջացման ռիսկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել