Նուրբ ու քնքուշ վարդի ծննդյան օրն էր...Բոլոր ծաղիկները պատրաստել էին իրենց նվերները-ծաղկաթերթեր վաղորդյան ցողի կաթիլներով...
Իսկ կակտուսը շփոթված էր... չգիտեր ինչպես վարվել.«Ախր ,վարդն այնքան գեղեցիկ է ,-մտածում էր նա...իսկ ես այնքան անշնորհք ,տգեղ...այլանդակ իմ փշերով..Ոչ ..ոչ ..չեմ գնա...ինձ համար չէ նրա ծննդյան օրը..»:
Վարդը նրբազգաց էր ու շատ ուշադիր...Նա ասես կռահեց կակտուսի տխուր մտքերը...Նա խնդրեց թիթեռին փոխանցել կակտուսին,որ նա անպայման գա...Չէ որ ընկերությունից առավել թանկ նվեր չի կարող լինել...
Ահա ,եկան բոլոր հյուրերը...Վարդը նրբորեն ընդունում էր շնորհավորանքներն ու մեղմիկ տխրությամբ ժպտում յուրաքանչյուրին.....
Ամենավերջինը մոտեցավ կակտուսն ու ասեց.«Դու այնքան նուրբ ես,քնքուշ,անպաշտպան...քեզ այնքան հեշտ է ցավ պատճառելը...դրա համար էլ քո ժպիտը միշտ տխուր է...կնվիրեմ քեզ ես իմ փշրերից ...նրանք կպաշտպանեն քեզ»:
-Շնորհակալ եմ քեզ,թանկագին ընկեր..,-պատասխանեց վարդը, բայց դու շատ համեստ ես,չէ որ այսօր քո ծննդյան օրն էլ է...դե, դու էլ ընդունիր իմ նվերը..և վարդը մեկնեց կակտուսին մի անուշաբույր սպիտակ կոկոն...
Այդ օրվանից ի վեր վարդն ուներ փշեր ,իսկ կակտուսը զարմանահրաշ ծաղիկներով ծաղկում էր իր ծննդյան օրը...
Կանաչ վարդի տեսքով կակտուսի ծաղիկ...հրա՜շք է...
Ահա,այսպիսի արտասովոր կատուս...)))