Ո՞վ կասի, մարդուն դժբախտ պատահարի արդյունքում սպանե՞լն է ավելի վատ բան, թե թմրամոլ դարձնելը: Թմրամոլի ամբողջ շրջապատն է սկսում կամաց մահանալ: Նա դառնում է հասարակության քաղցկեղային բջիջ: Ես իհարկե իրավունք չունեմ եզրակցություն անելու մեր դժբախտ, ակամա հանցագործ դարձած հայրենակցի արարքի օրինական մասով, բայց տեսել եմ, թե ինչ նորմալ, մարդավարի վիճակում են պահվում մեզ մոտ օրինախախտ օտարազգիները: Մի տեղ կարդացի, որ ռուսներին արդարացնելու համար համեմատական հարց են տալիս, եթե մեզ մոտ պարսիկ լիներ, ի՞նչ կանեին: Վստահեցնում եմ, մեզ մոտ ոչ մեկի մտքով չէր անցի ՆՄԱՆ կերպ ստորացնել մարդուն:
Մի անգամ ահազանգ եղավ, թմրանյութեր ներկրող պարսիկներ էին դիմել իրենց խնդրով: Այցելեցինք, աչքովս տեսա ոնց են: Ընդհակառակը, ՔԿՀ-ի ղեկավարության ներկայացուցիչն անկեղծորեն խնդրեց, որ մենք մեր կողմից առաջարկենք հացադուլը դադարեցնել (ըստ օրենքի իրենք իրավունք չունեն համոզելու, կամ ստիպելու, որ հացադուլը դադարեցվի): Հիմա էդ գրողներն էլի ուզում են ռուսանպաստ լինել, էլի մերոնց ավելի վատ լույսի ներքո ներկայացնելո՞վ: Բավական է, հասկացանք: Բնական է մեզ մոտ էլ յուղումեղր չի, խնդիրներ կան, բայց կարելի՞ է այդ աստիճանի «ժոպալեզ» լինել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: