«Ժողովուրդ» թերթը պարզել է, որ ԿԸՀ-ն բավականին մեծ գումարներ է ծախսել ԱԺ և Նախագահական ընտրությունների համար անհայտացող թանաք ձեռք բերելու նպատակով: Այսպես, խորհրդարանական ընտրություններում այդ չարաբաստիկ թանաքի ձեռքբերման հատկացվել է 13.9, իսկ Նախագահական ընտրությունների համար՝ 14.8 միլլիոն դրամ:
Ստացվում է, որ 28.7 միլլիոն դրամ ջուրն է նետվել, որովհետև եթե անգամ ընդունենք, որ իրոք այդքան փողը գնացել է բացառապես թանաքի ձեռքբերմանը և ընթացքում չի գրպանվել, ապա բոլորս էլ հիշում ենք, որ այդ թանաքը կամը ընդհանրապես չէր անհայտանում, կամ էլ անհայատանում էր գրեթե ակնթարթորեն:
Ասեմ ավելին, արդեն ոչ ոք չի էլ տալիս այն տրամաբանական հարցը, թե լավ, բա մոտ 70 հազար դոլարի վնաս եք հասցրել պատությանը Ձեր անփությությունով, ինչ որ մեկը պատասխան տալո՞ւ է դրա համար...
Չեն հարցնում, որովհետև գիտեն, որ ոչ մի բան էլ չի արվելու, մինչդեռ, երբ իմի ես բերում, թե քանի տասնյակ միլլիոն դրամ է զուր փոշիանում ու կորում բյուջեից միայն հաշվելով այն դեպքերը, որոնք հավաստի են, ապա զարմանում ես, թե այդ ինչպե՞ս է, որ մենք դեռ բյուջե ունենք: Նման մասշտաբների կորուստներ թույլ տալու դեպքում նորմալ երկրի կառավարության պատասխանատու դեմքերին վաղուց արդեն դատել էին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/334754256658345?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել