Մալայզիայից ապօրինի կերպով Չինաստան ներմուծված պանգոլինների (մողեսներ) մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսին հարակից SARS-CoV-2 վիրուս: Չինացի գիտնականների համապատասխան ուսումնասիրությունը հրապարակել է Nature-ում:
Մասնագետները ուսումնասիրել են 2017-2019 թվականներին ներմուծված 31 կենդանիների նմուշներ: Նրանցից վեցի մոտ հայտնաբերվել է վիրուս, որը 85–92 տոկոսով վերարտադրում է SARS-CoV-2։
Գիտնականները նշել են, որ նմուշներից մեկում S- սպիտակուցը կոդավորելու համար պատասխանատու գենոմի կառուցվածքը, որը թույլ է տալիս մակաբույծին մուտք գործել տիրոջ բջջի մեջ, նման է SARS-CoV-2-ին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել