Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չնայած COVID-19 պանդեմիայի տարածմանը, նա շարունակում է ապրել «նորմալ կյանքով» առանց ինքնամեկուսացման՝ հայտնում է RIA Novosti-ն։
«Ես պետք է ասեմ ձեզ, որ ոչ մի տեղ չեմ թաքնվում: Կտրականապես արգելել եմ որևէ անտեղի իրադարձությունները», – ասել է Բելառուսի նախագահը:
Նա նաև հավելել է, որ իր կրտսեր որդին` Նիկոլայը, շարունակում է հաճախել դպրոց, և նրա մեկուսացումը չի նախատեսվում, չնայած այն հանգամանքին, որ աշակերտների կեսը չի հաճախում դասերին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել