Ralph Lauren նորաձևության տունը հայտարարել է, որ պատրաստվում է սկսել բժշկական դիմակների և խալաթների արտադրությունը` կորոնավիրուսի տարածման ֆոնին:

Ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ բժիշկների համար կարտադրվի 25 հազար դիմակ և խալաթ: Բացի այդ, Ralph Lauren բարեգործական հիմնադրամը 10 միլիոն դոլար է նվիրաբերելու` կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել