Յուրաքանչյուր 30+ տարեկան կին պետք է 10 պատգամ հիշի, որոնք կօգնեն հրաշալի կյանք ապահովել իր համար:
1. Տղամարդիկ չարժեն անհարմար կոշիկներով տանջվելուն: Բարձրակրունկներ հագեք ձեզ համար, ոչ թե ուրիշ մեկի:
2. Մենակ անցկացրած օրը կօգնի ավելի թուլանալ, քան թանկարժեք սպա սրահներում: Ձեզ համար դիմակներով և համեղ կոկտեյլներով տնային գեղեցկության օր կազմակերպեք:
3. Քիչ վիճեք. փոխզիջումը նյարդային առողջ բջիջների գրավական է:
4. Ժամանակ մի ծախսեք տարօրինակ և ձեզ համար ոչ հաճելի մարդկանց վրա:
5. Երեկույթներից հետո աշխատեք ձեր անկողնում արթնանալ, չէ՞ որ չեք ուզում անլուրջ կնոջ տպավորություն թողնել:
6. Բուռն սիրավե՞պ, թե՞ լավ աշխատավարձ: Երկրորդը. փողը ձեզ համար ավելի օգտակար կլինի, քան զգացմունքների ժամանակավոր պոռթկումը:
7. Աշխատեք ոչ ոքի չդատապարտել: Կյանքում ոչնչից պետք չէ զարմանալ:
8. Շրջագայեք, շրջագայեք, ևս մեկ անգամ շրջագայեք: Դրանք այն անմոռանալի հույզերն են, որոնք պետք է յուրաքանչյուր կնոջ կյանքում լինեն:
9. Եթե արդեն վաղուց կեսգիշերն անց է, իսկ դուք չեք հասցրել սափրել ոտքերը, մատնահարդարում անել և լվալ գլուխը, միևնույն է, պառկեք քնելու: Մնացածը կարելի է քողարկել, բայց քնկոտ և կնճռոտված դեմքը՝ ոչ:
10. Տո՞րթ, թե՞ խնձոր: Մեկ բաժակ ջուր, խնդրում եմ։