Հոլիվուդի գեղեցկուհի Էլիզաբեթ Թեյլորը հումորի անկրկնելի զգացում ուներ։ Նա մեզ ժառանգություն է թողել մի շարք նուրբ և իրոնիկ արտահայտություններ։ Առաջարկում ենք հիշել նրա ամենավառ մտքերը՝ տղամարդկանց, կանանց գրավչության, կյանքի, մահվան և, իհարկե, ադամանդների մասին։
Ամուսնության մասին
- Ես քնել եմ միայն այն տղամարդկանց հետ, ում հետ ամուսնացած եմ եղել։ Քիչ կանայք կարող են հպարտանալ դրանով։
- Դուք ինձանից երբեք չեք լսի այն մասին, որ ես այլևս երբեք չեմ ամուսնանալու։
- Հարուստ տղամարդկանց երկու տեսակ կա․ առաջինները գումար ունեն իրենց կանանց շնորհիվ, իսկ մյուսները՝ կանանց՝ շնորհիվ գումարի։
- Ճաշակը ձևավորվում է աստիճանաբար։ 20 տարի առաջ ես ստիպված ամուսնանում էի այնպիսի տղամարդկանց հետ, որոնց հիմա անգամ ճաշի չէի հրավիրի։
- Ես ենթադրում են, որ տղամարդիկ որոշակի տարիքի հասնելուց հետո վախենում են ավելի մեծանալ։ Այս պատճառով երբեմն տպավորություն է ստեղծվում, որ որքան մեծանում են տղամարդիկ, այնքան ավելի երիտասարդ են դառնում նրանց նոր կանայք։
Հաջողության մասին
- Ես չեմ հիշում, թե երբ հայտնի չեմ եղել։
- Ով է քո իրական ընկերը՝ կիմանաս այն ժամանակ, երբ կհայտնվես սկանդալի մեջ։
- Նյու Յորքում ես իմացա, որ չկա ավելի լավ օծանելիք՝ քան հաջողությունն է։
Ֆիլմերի մասին
- Այս կյանքում ամեն ինչ ինձ նյարդայնացնում է՝ բացի ֆիլմերի նկարահանումներից։
- Եթե պրոդյուսերն այնքան հիմար է, որ ինձ ֆիլմի համար մեկ միլիոն դոլար է առաջարկում, ապա ես այնքան էլ հիմար չեմ, որ հրաժարվեմ դրանից։
Թուլությունների և հետաքրքրությունների մասին
- Մեծ կանանց մեծ ադամանդներ են հարկավոր։
- Ժամանակի ընթացքում սկսում ես զղջալ կատարած բոլոր մեղքերի համար, ինչպես նաև մի քանի այլ մեղքերի համար, որոնք չես արել։
Տղամարդկանց և կանանց գրավչության մասին
- Կանայք հիմնականում տղամարդկանց հիմար և անպիտան են համարում, սակայն դեռևս նրանց հարմար փոխարինող չեն գտել։
- Կարող ես գեր լինել և միևնույն ժամանակ պահպանել սեքսուալությունը։ Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպես ես քեզ զգում։
Կյանքի և մահվան մասին
- Լեգենդ դառնալու համաև նախ և առաջ հարկավոր է մահանալ։
- Տարօրինակ բան է։ Համբերությունը գալիս է տարիների ընթացքում։ Որքան քիչ ապրելու տարիներ են մնում, այնքան ավելի է մեծանում համբերելու կարողությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել