Այսօր կապված, այս ողբերգական դեպքի հետ, ես վերջնականապես հասկացա, որ հայ ազգը հիշաչար չէ, քանզի այս վթարին վերաբերվող լույս տեսած բազմաթիվ հոդվածներում ոչ մի անգամ չէր հիշատակվում, որ քիչ չեն եղել դեպքեր, երբ Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական զորքի ներկայացուցիչները պատճառ են դարձել հայ մարդկանց դժբախտության: Մենք ուղղակի միշտ այնքան վեհ ենք եղել, որ երբեք չենք փորձել նման պատահարներն ազգայնացնենք: Պատահարները լինում են ամենուր, ամեն ժամի, դա դժբախտություն է, որը իրենից յուրահատուկ ֆորսմաժոր է ներկայացնում, իսկ ֆորսմաժոր երևույթը ազգություն չի ճանաչում: Ռուսական շովինիզմին անդրադարձել են բոլոր հայ մեծերը դեռ 18-րդ դարից սկսած, սա նորություն չէ, սա կարելի է ասել ռուսական արատներից մեկն է: Այս զավեշտալի պատմությունը ևս մեկ անգամ ապացույցում է, թե ինչ վտանգ է իրենից ներկայացնում արտագաղթ երևույթը: Այս դժբախտ պատահարը պատճառ հանդիսացավ, որպեսզի մենք այլ կերպ նայենք որոշ պետական այրերի այնպիսի ցինիկ արտահայտություններին, ինչպիսին են`- «դե, ինչ ե՞ք ողբերգություն սարքում, արտագաղթում են լավ են անում, գնում են փող են աշխատում». Հիմա հասկացանք, որ արտագաղթը հենց ի սկզբանե ողբերգություն է, երբ մարդ իր հայրենի հողը թողած հայտնվում է օտարների մոտ:
Հ.Գ Իսկ ի՞նչ վերաբերվում է մեր բարեկամ ռուս եղբայրներին, ապա նրանք ևս մեկ անգամ ապացույցեցին, որ անմնացորդ նրանց նվիրված լինելը, չի ձերբազատում մեզ ստորացումից, ինչպես դա եղավ մեր քաղաքացու պարագայում. Համենայնդեպս, թող նրանք վստահ լինեն, որ, աստված մի ար ասցե, եթե նման վիճակում հայտնվեր ռուս քաղաքացին մենք նրան երբեք այսպիսի նվաստացուցիչ պայմաններում չէինք ստիպի հայտնվել:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=23941
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել