1in.am-ը գրում է.

Հնդկաստանի հյուսիս-արևելքում անհայտ անձինք հյուրանոցից առևանգել են չորս դպրոցական աղջիկների և բռնաբարել են նրանց, հաղորդում է NDTV-ն:

Ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ կիրակի երեկոյան չարագործները հյուրանոցի սենյակում փակել են դպրոցի տնօրենին, որն ուղեկցել է մի խումբ աշակերտների, այնուհետև առևանգել են չորս աղջկա: Տուժածները 12-14 տարեկան են: Նրանք գտնվում են հիվանդանոցում:

Հանցագործները եղել են 10-15 հոգի: Ոստիկանությունը ենթադրում է, որ նրանք մոտակա գյուղի բնակիչներից են:

«Երեք երիտասարդներ փախել են, հենց որ ոստիկանությունը մտել է գյուղ: Մեր աշխատակիցները շարունակում են որոնել նրանց»,- ասել է Պակուր քաղաքի ոստիկանության բաժանմունքի պետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել