Երկրի ղեկավարին էթիկային վերաբերող խորհուրդ տվողներ կա՞ն արդյոք:
Մարդը վերցնում-զանգում է անծանոթներին, անձնական բնույթի հարցեր տալիս, մարդիկ սկսում են պատմել, գանգատվել, մասնավոր պատմություններ ներկայացնել և անգամ իրենց գործատուից բողոքել, և այդ ամենը եթերում է հայտնվում առանց անգամ խոսողների ի սկզբանե գիտության: Ծանուցումը մի անգամ միայն, այն էլ` մեկ բառով` «քանի որ ուղիղ եթերում ենք»-ով առաջին խոսակցության կեսերին է արվում, հետո ընդհանրապես չի էլ արվում՝ ևս մեկ կիսատ-պռատ բացառությամբ: Ընդ որում, հեռախոսահամարի հավաքման գործընթացը հիմնականում թափանցիկ է, և համարները հեշտորեն կարելի է կռահել:
Առանց զրուցակիցների հստակ և բացահայտ իրազեկման և հստակ և բացահայտ համաձայնության երկրի ղեկավարի հետ խիստ մասնավոր խոսակցություններ վարող մարդկանց հետ պատահելիք հնարավոր հետևանքների համար պատասխանատվություն ո՞վ է կրելու:
Եվ որտեղի՞ց է այս սարսափելի ֆորմատը որդեգրվել:
Ո՞ր քաղաքակիրթ երկրում է Շահ Աբասի մեթոդն այլևս հրապարակային հեռարձակվում ողջ երկրին ուղիղ եթերով...