Tert.am-ը գրում է.

Տեղեկություն չկա, թե երբ կլինի հաջորդ նիստը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով՝ մարտի 17-ին նշանակված Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվելուն՝ դատավորի վատառողջ լինելու պատճառաբանությամբ:

Փաստաբանն ասաց, որ դիտավորությամբ դատական նիստը ձգձգելու միտում է տեսնում, քանի որ օրենքով նախատեսված լիազորությունները չեն իրականացնում՝ ուրիշ դատավորին միջնորդությունը փոխանցելու: «Ձգձգումը միայն կարող եմ պայմանավորել դիտավորությամբ պրոցեսը ձգձգելով, որովհետև իրավական բոլոր հնարավորությունները կան դատավորին փոխելու, կոնկրետ ժամկետում նիստ հարվիրելու, որը չի արվում: Խնդիրը նաև այն է, որ առ այսօր ոչ ոք չգիտի, թե երբ կլինի նիստը, և ոչ ոք չգիտի, թե երբ է դատավորը վերադառնալու աշխատանքի: Ընդ որում, խոսքը մի վիրահատության մասին է, որը կարող է տևական լինել»,-ասաց նա:

Հովհաննես Խուդոյանը նշեց, որ գուցե օբյիկտիվ է, որ Աննա Դանիբեկյանը չի կարողանում միջնորդությունը քննել՝ պայմանավորված առողջական վիճակով, սակայն օրենսդրությունը պահանջում է, որ այդ հարցը հրատապ քննվի և պետք է ուրիշ դատավոր մասնակցի գործին: «ԲԴխ-ն պետք է հետամուտ լինի իրենց լիազորությունները բարեխիղճ կատարեն, եթե նրանք խնդիր են տեսնում, չեն  կարող անտեսել մարդու իրավունքները: Այսինքն՝ իրենք տեսնում են, որ պրոցեսը կանգնել է անորոշ ժամկետով, բայց կա հրատապ լուծման անհրաժեշտության խնդիր և այդ խնդիրը չի լուծվում իրենց անգործության պատճառով»,- նա:

Փաստաբանն օրինակ բերեց, որ եթե այլ գործով ամբաստանյալներից մեկը ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի և այդ անձին կալանավորելու խնդիր առաջանա, հաստատ նույն օրը ուրիշ դատավոր էր այդ կալանքը տալու, իսկ երբ խոսքը մարդու ազատության մասին է, բոլորն անտարբեր են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել