Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ տնային կարանտինում թեև զբաղվածությունը մեծ է, սակայն շատ է զգում մարդկանց ներկայության կարիքը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ Մերկելի նա իր կոլեգաների հետ հանդիպման պակաս է զգում: «Մի փոքր պակասում է այն, որ ես չեմ կարող, օրինակ, անձամբ ներկա լինել կառավարության նիստերին, որ չեմ տեսնում մարդկանց, կամ որ անձնական շփումներ չկան»,- կիսվել է նա:
Նա նաեւ նշել է, որ, չնայած աշխատանքի տնային ռեժիմին, նա շատ աշխատանք ունի՝ տեսակոնֆերանսներ եւ հեռախոսային միացումներ:
Մերկելը ինքնամեկուսացել է մարտի 22-ից, այն բանից հետո, երբ նրան բուժող բժշկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Քաղաքական գործիչն անցել է հեռավար աշխատանքի: Ներկայումս հայտնի է, որ Մերկելի հանձնած 2 թեստերն էլ բացասական են եղել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել