168.am-ը գրում է․

Արգենտինայի կառավարությունը սահմաններն ամբողջությամբ փակելու մասին որոշում է կայացրել՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ: Դա վերաբերում է նաև երկրից դուրս գալուն: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ընդլայնել սահմանափակումը և տարածել նավահանգիստների, օդանավակայանների, ցամաքային սահմանային կետերի, Արգենտինայում բնակվողների և արտերկրում կեցության իրավունքով բնակվող արգենտինացիների վրա: Այդ սահմանափակման միջոցները կգործեն մինչևմարտի 31-ը ներառյալ»,-ասվում է հրամանագրում:

Նշվում է նաև, որ Ներքին գործերի նախարարությունը կարող է կրճատել կամ երկարաձգել սահմանափակման ժամկետը: Փակ սահմանները չեն վերաբերում արտաքին առևտրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել