Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի, մասնավորապես՝ արքայադուստր Դիանայի նախկին սպասավորը բացահայտել է Եղիսաբեթ II-ի հանդերձանքների ընտրության գաղտնիքը, գրում է The Sun-ը:
Պարզվել է, որ Բրիտանիայի թագուհին հագուստը պահում է ոչ թե իր սենյակի հանդերձարանում, այլ պալատի վերին հարկում: Սպասավոր Փոլ Բարելի խոսքով, թագուհու անձնական ոճաբանն ամեն առավոտ կերպարի երկու տարբերակի լուսանկարներ է պատրաստում գալիք օրվա համար և դրանց կցում այդ հանդերձանքների գործվածքներից նմուշներ:
Այդ կերպ Եղիսաբեթ II-ը կարող է հիշել, թե ինչ գործվածքից է պատրաստված հագուստը՝ մետաքսից, բամբակից թե բրդից, և որոշել, թե ինչ է նախընտրում տվյալ օրվա համար:
Երբ թագուհին ընտրում է համապատասխան հանդերձանքը, սպասավորներն այն իջեցնում են պալատի վերին հարկից: «Նա երբեք իր զգեստապահարանը չի տեսնում բոլոր իրերով հանդերձ»,- նշել է Բարելը:
Եղիսաբեթ II-ը բնական մորթուց հրաժարվել է 2019 թ.-ի նոյեմբերին: Նրա գլխավոր դիզայներ Անջելա Քելին հաղորդել է, որ նա սկսել է արհեստական մորթուց հագուստ կրել տարվա ցուրտ եղանակին արդեն 2019-ին: Այնուամենայնիվ, թագուհու որոշման պատճառները չեն նշվել: