Մեծ Բրիտանիայի սեքս-ինդուստրիայի ներկայացուցիչները փոխհատուցում են պահանջում կառավարությունից՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով եկամուտների նվազման ֆոնին, գրում է Daily Mirror-ը:
Լոնդոնում գործող The English Collective of Prostitutes կազմակերպությունը ցանկանում է, որ իշխանությունները հազարավոր մարմնավաճառների որպես օրինական աշխատողներ ճանաչեն, որոնց, մյուսների նման, փոխհատուցում է հասնում կորոնավիրուսի հետ կապված տնտեսական իրավիճակի պատճառով:
Ըստ կազմակերպության հայտարարության՝ սեքս-աշխատողները ստիպված են լինում սերտ անձնական կապի մեջ մտնել, իսկ դա հենց այն է, ինչից պետք է խուսափել կորոնավիրուսով չվարակվելու համար:
Մարտի 19-ին հաղորդվել էր, որ Ամստերդամի հայտնի Կարմիր լապտերների թաղամասում գործող եվրոպական մարմնավաճառները մնացել են առանց աշխատանքի՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Որոշումը ծանր հարված է հասցրել սեքս-աշխատողների եկամուտներին: