Կանանց մեծ մասին ծանոթ է մաշկի տակ անոթային ցանցի կամ պայթած մազանոթների խնդիրը: Այդպիսի թուլացած արյունատար անոթների առաջացումը երակային անբավարարության բավական լուրջ նշան է, բայց առավել հաճախ կանայք ձգտում են այս խնդրից ազատվել բացառապես էսթետիկ պատճառներով: Սակայն կարևոր է հիշել, որ այդ ախտանիշները վնասակար սովորությունների հետևանք են և խոսում են ընդհանուր առողջական վիճակի մասին:
Ներկայացնում ենք՝ դա ինչի մասին կարող է խոսել:
Առողջական խնդիրներ՝
1. Հորմոնալ խանգարում
2. Քրոնիկական փորկապություն
3. Ժառանգական գործոն
Վնասակար սովորություններ՝
4. Մարմնի դիրքը (ամբողջ օրը նստելու կամ կանգնելու անհրաժեշտությունը դժվարացնում է արյունատար անոթների աշխատանքը),
5. Բարձրակրունկներ և կիպ հագուստ (բացասաբար են ազդում արյան շրջանառության վրա),
6. Ավելորդ քաշ (մարմնի զնագվածը պահում և տեղափոխում են ոտքերը, ուստի ավելորդ քաշը գերծանրաբեռնում է և դժվարացնում ամբողջ արյունատար համակարգի աշխատանքը):
Ինչպես կանխել և կասեցնել անոթային «աստղիկների» և երակների վարիկոզ լայնացման առաջացումը
Կանխարգելման համար հետևեք այս խորհուրդներին՝
1. Ֆիզիկական վարժություններ՝ քայլք, լող, վազք, յոգա (հակացուցված են ծանր ատլետիկան և ծանրություն բարձրացնելու հետ կապված սպորտաձևերը):
2. Մերսում:
3. Ոտքերի համար հանգիստ կազմակերպեք՝ քնելու ընթացքում վեր բարձրացրեք մարմնի մակարդակից: Դրա համար կրունկների տակ մի քանի բարձ դրեք:
4. Դիետա: Հրաժարվեք վնասակար սննդից և աշխատեք հավասարակշռված դիետա պահել բավականաչափ սպիտակուցներով, հանքանյութերով և վիտամիններով: Սննդակարգին ավելացրեք ավելի շատ հակաօքսիդանտներ, նվազեցրեք աղի օգտագործումը:
5. Կոմպրեսիոն զուգագուլպաներ: