Tert.am-ը գրում է.

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը։ Նախագիծը ներկայացնող էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա տնտեսվարողների համար ժամանակ շահել՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու նպատակով, և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու, ինչպես նաև զարգացման ռազմավարությունները ճշտգրտելու որոշումների կայացման համար։

Այսպիսով Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսավարողների (այսուհետ՝ տնտեսավարողներ) մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը: Կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների փաթեթների շրջանակներում բացառել տրամադրվող օժանդակության շահառուների համընկման դեպքերը։

Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ժամանակ շահելու հնարավորություն ստեղծել՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունները ճշգրտելու որոշումների կայացման համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել