Panorama.am-ը գրում է․

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների մեջ դպրոցահասակ երեխաներ կան, նրանք իրենց լավ են զգում, պրակտիկորեն որևէ սիմպտոմ չունեն, կյանքին վտանգ սպառնացող կամ նույնիսկ միջին ծանրության ընթացք չէ։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Երեխաները, այո, միգուցե դառնան վիրուսի  տարածման աղբյուր, սակայն մինչ օրս, աշխարհում մոտ  500  հազարի է հասնում վարկավածների թիվը, երեխաների մոտ ծանր ընթացքի մասին որևէ հրապարակում, գիտական հոդված չկա, նույնը մենք ենք տեսնում  մեր երկրում»,- նշեց նախարարը։

Ա. Թորոսյանի խոսքով, պետք է առավել ուշադիր լինել այն երեխաների նկատմամբ, որոնք ունեն իմունիտետի բնական կամ ձեռքբերովի դեֆիցիտ, կամ որևէ այլ հիվանդության բուժման ժամանակ որևէ անձի մոտ արհեստականորեն իմունոդեֆիցիտ են առաջացնում, նրանք ավտոմատ դառնում են  ռիսկային որևէ ինֆեկցիոն հիվանդության նկատմամբ, նաև այս։ Նա նշեց, որ պետք է հավելյալ ջանքեր գործադրել  պաշտպանելու քիմիոթերապիա ստացող երեխաներին կամ իր կողմից նշած վիճակում այլ պատճառով գտնվող երեխաներին առավել քան պրակտիկ առողջ երեխաներին։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել