Pastinfo.am-ը գրում է․

Հայաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերը 290-ն են: Հիվանդներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նրանցից մեկն ԱՄՆ-ի քաղաքացի է և ազգությամբ հայ չէ, մյուսը ՀՀ քաղաքացի է: Երկուսն էլ գտնվում են տարիքային բարձր խմբում` 75-ից բարձր տարիք ունեն, գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են գտնվում»,-ասաց վարչապետը:

Վերջինս հավելց, որ այս ընթացքում ունեցել ենք 18 առողջացած քաղաքացի և մոտ 100 քաղաքացի մեկուսացման ռեժիմից դուրս են եկել: Նիկոլ Փաշինյանն ընդգեց, որ այսօր էլ սպասում են առողջացման և ապամեկուսացման դեպքերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել