Վիետնամական Vietjet ավիաընկերությունը ուղևորներին պարգևատրում է խոստացել իրենց չվերթներում կորոնավիրուսով հիվանդներին հայտնաբերելու համար՝ հայտնում է The Sun-ը:
Ըստ բրիտանական թերթի՝ պարգևատրումը կկազմի 14 հազար դոլար։ Խրախուսման միջոցը ուղևորներին կորոնավիրուսից պաշտպանելու համար Sky Covid Care նոր ծրագրի ապահովագրական ծածկույթի մի մասն է:
Ապահովագրությունը հասանելի կլինի ներքին թռիչքներ իրականացնող ուղևորների համար՝ 2020 թվականի մարտի 23-ից հունիսի 30-ը: Թռիչքների ընթացքում և օդանավակայանի տերմինալների մուտքի մոտ մարդիկ պարտավորվում են դիմակներ կրել և հետևել ինքնապաշտպանական այլ միջոցներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել