Պարզվում է՝ անկողնում երկար քնելը վնասակար է առողջության համար:
Իսպանացի մասնագետները գտել են ծանրակշիռ ապացույց այն բանի, թե ինչու չի կարելի քնել օրական 8 ժամից ավելի:
Փորձի ընթացքում գիտնականները հսկել են 65-ից բարձր տարիքի ավելի քան 6000 հիվանդների առողջական վիճակը 3 տարի շարունակ:
Հիվանդները մանրամասն նկարագրել են իրենց օրը:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մարդիկ, որոնք սիրում են առավոտյան երկար քնել ու նախընտրում են ննջել հետճաշին, կրկնակի ավելի են տառապում տկարամտությամբ:
Նման երևույթի պատճառը դեռ պարզ չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել