Մինչ մարդկանց մեծ մասը մնում է տանը, մի շարք ծառայություններ ժամանակավորապես դառնում են անվճար։ Ներկայացնում ենք ամենահետաքրքիր առաջարկները, ինչպես նաև հետաքրքիր նյութեր, որոնք միշտ անվճար են եղել։
Ֆիլմեր և սերիալներ
Okko
Այն մարդիկ, ովքեր ինքնամեկուսացումից ձանձրանում են, կարող են օգտվել այս ծառայության առաջարկից։ Okko-ն առաջարկում է նամակ գրել տելեգրամի @Okkobro_bot բոտին և երկու շաբաթով անվճար փաթեթ ստանալ։
Ivi
Մարտի 16-ից մինչև ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում խորհրդանշական մի քանի դրամի դիմաց կարող եք մեկ ամսով փաթեթ ստանալ։
Գրքեր
Storytel
Բոլոր նոր օգտատերերը, որոնք գրանցվել են հղումով, 30 օրով անվճար օգտվելու հնարավորոթյուն կստանան։
MyBook
MyBook ծառայությունը STAYHOME պրոմոկոդով մեկ ամիս անվճար օգտվելու հնարավորություն է ընձեռնում։ Գրանցվելուց հետո հասանելի կլինեն ավելի քան 150 հազար գրքեր, այդ թվում՝ նաև գլխավոր բեսթսելերները։ Կարող եք կարդալ ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն։
Կրթություն
Coursera
Մինչև հուլիսի 31-ը կրթական հարթակն անվճար է դարձրել ավելի քան 3800 դասընթաց։ Դասընթացների մեջ կարող եք գտնել մի շարք աշխարհահռչակ բուհերի և կազմակերպությունների կազմակերպած դասընթացներ (Google, IBM, National Geographic, Սթենդվորդի համալսարան և այլն)։
GeekBrains
Կրթական ծառայությունը կարանտինի ողջ ժամանակահատվածում հնարավորություն է տալիս անվճար օգտվելու։ Պրոմոկոդի փոխարեն անհրաժեշտ է գրանցվել և պատասխանել վիրուսի վերաբերյալ երեք հարցերի։
Bang Bang Education
Ժամանակակից դիզայն-կրթության դպրոցը մեկ ամսով անվճար է դարձրել ավելի քան 46 դասընթաց։ Անվճար հասանելի են ընդհանուր 400 ժամ տևողությամբ դասընթացներ։