Խեցգետին

Խեցգետինների համար բավականին բարդ է մանկությանը հրաժեշտ տալը։ Եթե ծնողներն ակտիվորեն պաշտպանել են և թույլ չեն տվել, որ նրանք դիսկոմֆորտ զգան, ապա այդ ազդեցությունն ավելի է ուժեղանում։ Որպես կանոն, Խեցգետինները վախենում են հայտվել տհաճ իրավիճակներում, նրանք ավելի շատ նախընտրում են մնալ ծնողների կամ ավելի ուժեղ մարդկանց հովանավորության տակ։

Խեցգետինների համար դժվար է հասուն կյանքում մանկական տարիներից հրաժարվելը. նրանք հավատում են հեքիաթներին, հրաշքներին և հաճախ երազում են։

Ջրհոս

Նրանք շատ կարևոր են համարում մանկական հիշողությունները, և մինչև ծերություն կարող են երեխա մնալ, և կարևոր չէ, թե որքան լուրջ է աշխատանքը կամ իրենց ընտրած մասնագիտությունը։

Ջրհոսներն աչքի են ընկնում հնարամտությամբ։ Գրեթե բոլոր Ջրհոսները նպատակասլաց են, նրանք փորձում են մինչև վերջ իրականացնել ցանկությունները և երազանքները։  

Ցուլ

Եթե մանուկ հասակում Ցլերը դժբախտություններ չեն ունեցել և չեն հայտվել անհարմար իրավիճակներում, ապա նրանք անընդհատ կվերադառնան այնտեղ։ Նրանց բարությունը և աշխատասիրությունը գրավում են բոլորին։

Նրանք բոլորից ջերմություն և հոգատարություն են պահանջում։ Նրանք շատ մեծ դժվարությամբ են դուրս գալիս իրենց հարմարավետության գոտուց, որը նրանց համար լավագույն վայրն է։

Այծեղջյուր

Այս նշանի ներկայացուցիչները համակերպվում են հասուն կյանքի հետ, սակայն չեն մոռանում մանկության մասին։ Նրանք հեշտորեն թաքցնում են իրենց հոգեկան հուզումները և կյանքի ուղեկից փնտրելու մեծ ցանկությունը։

Նրանց հետաքրքիր են մանկության և դեռահասության ժամանակահատվածները։ Այծեղջյուրները շատ լավ հասկանում են դրանք։ Սրա համար էլ նրանց սիրում և հարգում են, չնայած երբեմն նրանք շատ խիստ են և պահանջկոտ։

Ձկներ

Նրանց համար դժվար է մոռանալ ինչպես մանկական հիշողությունները, այնպես էլ մանկությունը։ Ձկները շատ երազկոտ են, բավականին միամիտ և շատ են սիրում նվերներ գնել իրենց համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել